Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ Լաչինի միջանցքի մուտքը՝ Բրյուսելին զեկուցելու համար ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին։ Այս մասին Թվիթերում հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։
«Այս կերպ ԵՄ քաղաքացիական առաքելությունը անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է ԵՄ-ի գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ-ն կընդլայնի դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Փետրվարի 20-ին Եվրամիությունը գործարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ որպես Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության մի մաս։ Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։
Տարածաշրջանում հայ-ադրբեջանական էսկալացիայի որևէ հիմք չկա․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական էսկալացիայի հիմքեր չկան և հայտնել, որ շուտով կշարունակվի սահմանազատման գործընթացը։ Նա բացառել է...