Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ախպրաձորի (Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք) հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։