Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ-ն։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:», – ասված է հաղորդագրությունում:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Սյունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ: