ՀՀ ՊՆ-ն հայտնել է Վերին Շորժայում հրադդարի խախտման մասին։ Ըստ տարածած հաղորդագրության՝ կրակոցները տեղի են ունեցել օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնում է ՊՆ-ն: