ՀՀ ՊՆ-ն հերքել է հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: