GTB Steel LLC ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին ինտենսիվորեն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ:
«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը»,- նշված է հայտարարությունում։
Ընկերությունից տեղեկացրել են, որ արձակվել է ավելի քան 60 կրակոց: