Սեպտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ, հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Նշվում է, որ պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ։ Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։