Հայաստանի ՊՆ-ն հերքել է ՀՀ ԶՈւ-ի կողմից ադրբեջանակ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված 4 ապատեղեկատվություն։