Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից նաև նշել են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել»,- հայտնել է ՊՆ-ն: