Ադրբեջանի ԶՈւ արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ապրիլի 7-ին՝ ժամը 00։30-1։00-ն ընկած ժամանակահատվածում։ Բարեբախտաբար, տան բնակիչը վնասվածք չի ստացել։
Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Սյունիքի և Գեղարքունիքի 3 ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցների մասին։ Ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին։ Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։