Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի մարզի Արավուսի, ժամը 22:55-ին Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին։ Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։