ՀՀ ՊՆ-ն մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ է հերքել Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր երկու անգամ հերքել էր Բաքվի հաղորդագրությունը սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։ Նախարարությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։