ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի դին, հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով»,- տեղեկացրել են ՊՆ-ից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: