Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,-ընդգծել է ՊՆ-ն:
Նշենք, որ նշված լուրերի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Տավուշի մարզպետը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։ Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
հայտարարել էր, որ Ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում: