Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել: Այդ մասին մեզ պատմեցին Սոթքի հանքավայրի աշխատակիցները: Նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Այս մասին գրել է Hetq.am-ը:
Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ նա ևս լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել:
«Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատել է, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է, սակայն ասաց, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել:
Ռուզաննա Գրիգորյանը վստահեցրել է, որ հանքն այժմ աշխատում է միայն ՀՀ տարածքում` մասնակի և սահմանափակ մասշտաբներով, ու իրենք ամեն ինչ անում են դա պահպանելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացից պարզ դարձավ, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի ադրբեջանական կողմին: Սահմանազատումները տեղի են ունեցել GPS-ի միջոցով: