Բագրատ Զաքարյանը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել։ Առաջին 2,5 տարին համայնքը կառավարելու է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը՝ Բագրատ Զաքարյանը, մյուս 2,5 տարին՝ «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանու 15 մանդատներից 6-ը բաժին էր հասել «Հանրապետություն», 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատ էլ «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցություններին։