Ինչպես Նոր Կյանք համայնքի ղեկավար եղած ժամանակ էի հրաժարվել իմ ծառայողական մեքենայի վարորդից, ով վարում էր համայնքի անվճար ուսանողական տրանսպորտը, այնպես էլ հիմա հրաժարվել է իր ծառայողական մեքենայի վարորդից, որպեսզի վերջինս վարի ներհամայնքային անվճար երթուղու միկրոավտոբուսը։
Այս մասին հայտնում է Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը՝ արձագանքելով Hetq.am-ի հրապարակմանը։
Նշենք, որ Hetq-ը գրել էր, որ արդեն երկու օր է Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է անվճար միջհամայնքային երթուղի, որն ապահովում է Վեդի համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը։ Երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է: