Մարտի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Կապան-Տաթև ճանապարհահատվածը, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել է ճանապարհաշինարարների ու ճանապարհային ոստիկանության կողմից։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածերը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ժամը 11:00-ի դրությամբ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Լանջիկ-Մաստարա, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռավան, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանիստ, Արթիկ-Ալագյազ, Թորոսգյուղ-Ամասիա, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղաքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհը փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):
Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքից դեպի Ստեփանավան, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Ամասիա-Ողջի, Ամասիա-Կապս, Ալագյազ-Արթիկ, Ջաջուռ-Քեթի, Արթիկ-Մանթաշ, Կոտայքի մարզի Աբովյան-Զովաշեն և Աբովյան-Սևաբերդ (բուք) ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Չարենցավանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Ջաջուռ-Քեթի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։