Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրության նախնական արդյունքներն, ըստ ԿԸՀ-ի,հետևյալն են։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 37 015, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 23 378: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 9 694,
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 13 139:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, ինչից հետո Վեդիում նոր ընտրություններ են նշանակվել։