Կապանում գազամատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնում են Armenia Today-ի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Սյունիքի մասնաճյուղի աղբյուրները: Մասնավորապես Կապանի բնակիչներիչ մեզ նաև հայտնել են, որ տներում արդեն գազամատակարարումը վերականգնվել է:
Հավելենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քիչ առաջ հայտարարեց նաև, որ Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասված հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են: Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: