ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը:
Ի դեպ, հարկ է նկատել, որ Կառավարության նախաձեռնությամբ ՏԻՄ մասին օրենքում փոփոխություն կատարվեց, որը հնարավորություն տվեց վարչապետին ֆորս-մաժորային իրավիճակում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին:
Հիշեցնենք, որ Վանաձորում նախորդ տարի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրություններին Փելեշյանը մասնակցում էր «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակով, իսկ նախորդ ընտրություններին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով: Արկադի Փելեշյանը Վանաձորի փոխքաղաքապետն էր։
ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է։ Նա մեղադրվում է համայնքապատկան հողատարածքների նպատակային փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
Ըստ մամուլի հրապարակումների՝ 2008 թվականին Փելեշյանը դատապարտվել է խուլիգանության հոդվածով: