Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում է։
«Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:
Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ»,- Facebook-յան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է վարչապետը։
Վարչապետի հետ Արմավիրում են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ պաշտոնյաներ։