Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հուլիսի 6-ին մարզի երկու խոշորացված համայնքներում ընտրությունների անցկացման մասին որոշում է ստորագրել:
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։
Նորընտիր ավագանու կողմից լիազորությունների ստանձման ժամկետները սահմանել 2022 թվականի նոյեմբորի 14-ը»,- նշվում է որոշման մեջ։