Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-յան իր էջում աշխատաշուկայի վերաբերյալ թարմացված տվյալներ է ներկայացրել։
«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»,-նշել է նախարարը։