Օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը: