Հայաստանի մի շարք համայքներում սեպտեմբերի 25-ին կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։
Մի շարք համայնքներում, ըստ նախնական հաշվարկների, իշխող ուժը պարտվել է։
Սյունիքի մարզի Քաջարան համայնքում նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Լառու մարզի Տաշիրում «Միասնական Համայնք» դաշինքը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 82.9%-ը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17.1%։ ՔՊ թեկնածուն այստեղ Արման Վարդանյանն է, հաղթող դաշինքի թեկնածուն՝ Էդգար Արշակյանը։
Լոռու մարզի Ալավերդիում նախնական տվյալներով` 49 տոկոս արդյունքով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: ՔՊ-ն ստացել է 47 տոկոս ձայն։
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը, որը հավաքել է 6 812 ձայն։
Տավուշի մարզի Բերդ համայնքի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն:
Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում, ըստ նախնական հաշվարկների, ՔՊ-ն 26,78 տոկոսով պարտվել է ընտրողների ձայների 44,6 տոկոսը ստացած «Միասնություն» դաշինքին։
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանը ղեկավարած թիմը հաղթել է՝ հավաքելով 3772 ձայն, ՔՊ – ն ստացել է 3029 ձայն։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առաջադրված միակ ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5 257 ձայն։