Հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 12:04-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք ընկած տարածում, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կասպից ծովում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Ղուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Աբշերոն թերակղզու հարակից տարածքներում։