Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքի օրերը, տոմսերի գները։
Թռիչքները ամեն երկուշաբթի և ուրբաթ են։ Երևանից թռիչքի մեկնարկը ժամը 08։00-ին է, Կապանից՝ ժամը 10։00-ին։
Նշվում է, որ տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Տոմսերի արժեքն սկսում է 20.000 դրամից։
Կապան քաղաքի օրվա կապակցությամբ օգոստոսի 19-ին «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավն իրականացրեց ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով: