Ֆրանսիայի գյուղապետերի ասոցիացիան Հայաստանի Տավուշի մարզի Գանձաքարի հովտում՝ Իջևանի մերձակայքում, կաթնամթերքի ֆերմա և գյուղատնտեսական կրթության կենտրոն կբացի, հայտնում է ֆրանսիական Vosges Matin հրատարակությունը։
«Այս նախագիծը նախաձեռնել է 2015 թվականին [Ֆրանսիայի համայնքապետերի ասոցիացիայի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ] Միշել Ֆուրնեն, Ֆրանսիայի գյուղապետերի ասոցիացիայի նախկին ղեկավար, լուսահոգի Վանիկ Բերբերյանը»,- գրում է Ոսգես Մատինը։
Ըստ հրապարակման՝ Բերբերյանն այնուհետև ֆերմեր Էմմա Հակոբյանին հրավիրել է Ֆրանսիա՝ Կոտ դ՛Օր Արսոյի ֆերմա, կաթնամթերքի և պանրի արտադրության տեխնոլոգիաները սովորելու, սակայն ծրագրի իրականացմանը հետագայում խոչընդոտել է կորոնավիրուսը։
«Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Ֆուրնյեն և Défis Humane հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նոյեմբերի վերջին այցելել են Տավուշի մարզ՝ աջակցելու և սկսելու կաթնամթերքի ֆերմայի և մեծահասակների համար գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի ստեղծման նախագիծը, որը կկրի Վանիկ Բերբերյանի անունը»,- նշում է հրատարակությունը։