Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը հայտնել է, որ Կիրանց գյուղի տարածքում արդեն ադրբեջանցի սահմանապահներ են հայտնվել:
«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի «շրջանցիկ» ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է նա իր Facebook-յան էջում։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել Ղազարյանի հետ՝ հավելյալ մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին հայտնել էր Կիրանց գյուղի տարածքում այլընտրանքային ճանապարհի վերանորոգման մեկնարկի մասին: Կիրանց-Աճարկուտ ճանապարհը պետք է Կիրանցի հատվածում սահմանազատման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածի այլընտրանքը դառնա: Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես անցել են Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը։