Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականության ավելացման մասին։
«Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Ներկայում երկուշաբթի և ուրբաթ իրականացվող չվերթերին ավելացել է ևս մեկը․ այսուհետ կանոնավոր կերպով չվերթ կիրականացվի նա չորեքշաբթի օրերին»,- գրել է մարզպետը։
2023-ի օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր սկսելու մասին։ Օգոստոսի 20-ին Սյունիքի վարչակազմը հրապարակել էր դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ չվերթերի չվացուցակը։