Հայաստանի կառավարությունը 241 մլն 520 հազար դրամ (622 հազար դոլար) կուղղի մարզերում կրթական և մարզական օբյեկտների կառուցմանը, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից։
Գումարը կուղղվի կրթական և մարզական որոշ հաստատությունների ու ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և գույքով ապահովմանը, հստակեցրել են նախարարությունից։
«Գումար է հատկացվել 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար, որոնցից 2-ը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարկ քաղաքում, 3-ը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, 2-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, 3-ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Որոշման շրջանակում կատարվել է վերաբաշխում Լոռու մարզի Օձունի մարզաառողջարանային կենտրոնի գույքով ապահովման համար»,- եզրափակել են գերատեսչությունում։