Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի բուժամբուլատորիան ֆրանսիական կողմի միջոցներով կհիմնանորոգվի, հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից։
Ֆրանսիական կողմը հիմնանորոգման համար կտրամադրի շուրջ 21 միլիոն դրամ։ Ծրագիրն իրականացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի՝ նոյեմբերի 5-9-ը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Նոյեմբեի 19-ին Սարգսյանն ընդունել էր ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության փոխնախագահ Բեռնար Զենատտիին և ծրագրերի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեին։ Աշխատանքային խումբն այցեցել էր նաև Վերին Գետաշենի բուժամբուլատորիա, որի հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2025 թվականին։