Լիվերպուլի BBC ռադիոկայանի եթերում նոյեմբերի 11-ին առաջին անգամ հնչել է Radhe Shaam անվանումով երգը, որը 1968 թվականին Ռինգո Սթարը և Ջորջ Հարիսոնը ձայնագրել են հայտնի հնդիկ երաժիշտ Աաշիշ Հանի հետ:
Ձայնագրությունից ավելի քան կես դար անց այն հայտնաբերվել է պրոդյուսեր և ստեղծագործության հեղինակ Սուրեշ Ջոշիի տան ձեղնահարկում։ Այն պաշտոնապես կթողարկեն հինգշաբթի, հաղորդում է BBC-ն:
Երբ Հարիսոնն ու Սթարը ձայնագրում էին այդ կոմպոզիցիան, «Բիթլզն» աշխատում էր իր նոր Hey Jude սինգլի վրա, որը պետք է դառնար Apple-ի առաջին թողարկումը։
Նոր երգի առաջին ունկնդիրների շարքում շուրջ 100 մարդ է եղել։ Այն հնչել է Լիվերպուլի «Բիթլզ» թանգարանում: