Իրանի Լուրիստան արևմտյան նահանգում հայտնաբերվել է պարսկական ճարտարապետությամբ հնագույն բնակավայր, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ տեղանքի կառուցումը թվագրվում է Սեֆյանների կառավարման տարիներով՝ 1501-1722 թթ.:
Նահանգի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրեն Աթա Հասանփուր լրագրողների հետ զրույցում պատմել է, որ հնագույն բնակավայրը գտնվում է նահանգի հարավում՝ Ալիգուդարզայում:
Նրա խոսքով՝ վերջին հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այդ տեղանքը գորգածածկ քարե ճանապարհ է, 4 կամուրջ, պատմական ամրոցի ավերակներ, հողմաղաց, ինչպես նաև Սեֆյանների դարաշրջանի գրությամբ կավե ցուցանակ է:
«Մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ պեղումների արդյունքում հայտնաբերված քարե գորգածածկույթը հնագույն տոհմային երթուղու մի մասն է, որը կառուցվել է մի քանի լճերում որպես Սեֆյանների դարաշրջանում ցեղերի տեղաշարժման ճանապարհին չորս կամուրջներով նախագիծ»,- նշել է հավելել է Հասանփուրը: