Ուղիղ 100 տարի առաջ՝ 1922 թվականի հունվարի 22-ին, Երևանում ծնվեց հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը:
Արդեն 9 տարեկանում նա գրել է առաջին երաժշտական ստեղծագործությունը ՝ «Պիոներական քայլերգը»։ 1933 թվականին Հայաստանի երիտասարդ երաժիշտների մրցույթում Բաբաջանյանը ստացավ առաջին մրցանակը։ Դպրոցն ավարտելուց հետո Առնո Բաբաջանյանը գնացել է Մոսկվա և ընդունվել երաժշտական ուսումնարան։
1938 թվականին մեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան):
Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950 թվականից Երևանի կոնսերվատորիայի դասախոս է եղել։ Տեղափոխվելով Մոսկվա՝ Բաբաջանյանը գրում է երգեր, որոնք արագ մեծ ճանաչում են ձեռք բերում։
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ (երգեր՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։ Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և Լեոնիդ Դերբենյովի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։
Առնո Բաբաջանյանն իր բացառիկ բնատուր տաղանդի, խորը զգացմունքայնության և երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում ոչ միայն հայկական և խորհրդային, այլև համաշխարհային երաժշտության պատմության մեջ: