Նա գեղարվեստական կրթություն է ստացել Բեյրութում՝ հայ նկարիչ Հարություն Կալենցի ստուդիայում, իսկ որոշ ժամանակ անց դարձել Կալենցի կինը։
Կալենցի առաջին ցուցահանդեսը բացվել է 1939 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ որոշ ժամանակ անց նրա անունը հայտնի է դարձել Եվրոպայում և ԱՄՆ-ում (նկարչուհու անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Կանադայում):
Կալենցն ամուսնու հետ 50-ականներին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և հաստատվել Երևանում, որտեղ զբաղվել է ստեղծագործական գործունեությամբ մինչ մահը՝ 2007 թվականը:
Հարությունի և Արմինե Կալենցի աշխատանքները ցուցադրվել են Կալենց ամուսինների ստեղծագործությանը նվիրված համանուն թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի և արտերկրի այլ մասնավոր հավաքածուներում։
Կալենցը գրում է. «Ինձ իրավունք չեմ վերապահում ոչ մեկին խորհուրդ տալ: Ամեն մարդ ինքը պիտի գտնի իր ճամփան` իր տառապանքի գնով, իր ուրախությունների գնով: Ի՛նքը պիտի ինքնագիտակից լինի: Գիտակցություն եմ ուզում մեր ժողովրդի համար, գիտակցությո՛ւն: Այդ բանը մեր ժողովրդին այսօր էլ պակասում է: Հիմա միայն բնազդով ենք գործում: Խե՛լք մի քիչ, խե՛լք և նվիրում»։
Կալենց նկարչուհու աշխատանքները յուրօրինակ են. դրանցում զգացվում է սիրիական այրող արևը, իսկ բնապատկերները հիշեցնում են հայրենիքի հոգին։ Կալենցը իր կտավներով ցանկանում է փոխանցել իր ժողովրդի հոգու ներկայի ու ապագայի բոլոր ապրումները:
Կարելի է առանձնացնել նկարչուհու «Արևածաղիկներ», «Օպերային պարուհի», «Բելա», «Գոհար», «ճարտարապետ Հայկ» հայտնի կտավները:
«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել...