Սանդրո Բոտիչելիի 40 մլն դոլար գնահատվող «Վշտերի մարդը» (Man of sorrows) կտավի ներկի շերտի տակ գտել են Մադոննայի և մանուկ Քրիստոսի պատկերը: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ այս մասին հայտնել է CNN-ը:
Արվեստի գործը Sotheby’s աճուրդում կվաճառվի հունվարի 27-ին: Նշված բացահայտումն արվել է աճուրդի տան տեխնիկական վերլուծության ժամանակ:
Sotheby’s-ի աճուրդում հնագույն վարպետների նկարների բաժնի ավագ փոխնախագահ և տնօրեն Քրիս Ապոստոլը, որը հնարավորություն է ունեցել ուսումնասիրել նկարը, կարծում է, որ դա թաքնված ուրվանկար է: Նա նշել է, որ եթե պատկերը շրջում են՝ մանկան դեմքի առանձնահատկությունները լավ տեսանելի են ինֆրակարմիր ռեֆլեքսոգրաֆիայի ժամանակ: