Երաժիշտ Րաֆֆի Ալթունյանը Facebook-յան իր էջում հրապարակել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին ստեղծագործությունը։ Երգը կոչվում է «Թռիչք վերջին անգամ»։
«Իմ և ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- տեսանյութին կից գրել է երաժիշտը։
Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։
Երգը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին: