Մարտի 18-ին Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի թավջութակահար Մարկ Կոպեյը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նշվում է, որ համերգը նվիրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։
Մարկ Կոպեյը արդի լավագույն թավջութակահարներից է, հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող: Նրա վարպետությունը բարձր են գնահատել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Յեգուդի Մենուխինը։
Մարկ Կոպեյը Էլգարի նվագախմբի հետ կկատարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկի «Կախարդության աշակերտը» սիմֆոնիան և Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմը: Համերգը տեղի կունենա մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դիրիժոր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: