Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Օրվա առթիվ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել:
«Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս: Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ: Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների: Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»,-գրել է նա:
Նշենք, որ Հայաստանում այսօր անցկացվելու է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: