Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է գրող Նարինե Աբգարյանի բեսթսելերի մոտիվներով «Մանյունյա» սերիալի 3-րդ և 4-րդ եթերաշրջանների նկարահանումների մեկնարկի մասին:
Այս մասին Անդրեասյանը հայտնել է սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մանյունիայի» առաջին սեզոնը, որը նկարահանել են Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները, դուրս է եկել 2021 թվականի վերջին:
Նարինե Աբգարյանի ինքնակենսագրական վիպակը Ռուսաստանում բեսթսելեր է դարձել և թարգմանվել մի քանի լեզուներով: Աբգարյանը ստացել է «Տարվա ձեռագիր» մրցանակը և առաջադրվել գրականության բնագավառում «Մեծ գիրք» հեղինակավոր մրցանակի: