Թուրինում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Քվեարկության արդյունքներով երգի մրցույթի եզրափակիչ փուլ անցան 10 երկրներ` Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Սերբիան:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով արդեն իսկ եզրափակիչ փուլում են Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:
Երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հանդես է գալիս SNAP երգով: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:
«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։