Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022» – ի քվեարկության արդյունքում վանաձորցի Ռոզա Լինը (Կոստանդյան), վաստակելով 61 միավոր, զբաղեցրել է 20-րդ տեղը:
Հայաստանի պատվիրակը հանդես է եկել «Snap» երգով և նվաճել հանդիսատեսի և ժյուրիի սրտերը:
«Եվրատեսիլ-2022»-ում հաղթող է ճանաչվել Ուկրաինան՝ վաստակելով 631 միավոր.
Հաղթողին որոշել են տարբեր երկրներից՝ առցանց քվեարկությամբ, և ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ «Snap» երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 2,4 մլն դիտում և ընդգրկվել մրցույթի մասնակից տեսահոլովակների առաջատարների ցուցակում:
Համացանցից օգտվողների ստացած բոլոր ձայները միավորներ են փոխանցվել: Առցանց ստացված ձայները կազմել են մասնակցի վերջնական միավորի 50%-ը: Երկրորդ 50% որոշել է ժյուրիի կազմը:
Նշենք, որ եզրափակիչի առաջին 10 ուղեգրերը խաղարկվել են մայիսի 10-ին: Եզրափակչի առաջին 10 ուղեգրերը ստացածների թվում Հայաստանից Ռոզա Լինն էր, Ուկրաինայից՝ ուկրաինական Kalush Orchestra խումբը, Մոնիկա Լյուն ՝ Լիտվայից, Ամանդա Գեորգիադի Տենֆյորդը՝ Հունաստանից, նաև Zdob si Zdub & Advahov Brothers Մոլդովական խումբը:
Մայիսի 12-ին 18 մասնակիցներ մրցեցին եզրափակիչ փուլի վերջին 10 ուղեգրերի համար: Մրցույթի արդյունքներով եզրափակից փուլ անցան Շելդոն Ռայլին (Ավստրալիա), Նադիր Ռուստամլին (Ադրբեջան), Ջերեմի Մակիզեն (Բելգիա), Օխմանը (Լեհաստան), WRS-ը (Ռումինիա), Konstrakta-ն (Սերբիա), The Rasmus-ը (Ֆինլանդիա), We are domi-ն (Չեխիա), Կորնելիա Յակոբսը (Շվեդիա) եւ Ստեֆանը (Էստոնիա): Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան՝ Եվրոպական հեռարձակողների միության այս հինգ խոշորագույն դոնորների ներկայացուցիչները միանգամից մրցույթի եզրափակչին են մասնակցում: Ռուսաստանն ու Բելառուսը չեն մասնակցում մրցույթին։ Ռուսաստանը հեռացվել է Ուկրաինայի պատերազմից հետո, իսկ Բելառուսը՝ 2021 թվականին «Եվրատեսիլի» կանոնների խախտման պատճառով: