Մեր «Snap»-ի փոքրիկ պատմությունը մոտեցավ իր ավարտին: Ես ուրախ եմ այս զարմանալի հնարավորության և փորձի համար: Այս մասին իր Instagram-ի էջում գրել է «Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը:
«Արտիստի համար լավագույն պահը լսելն է, թե ինչպես են մարդիկ երգում իր երգը։ Ես դա զգացել եմ «Snap»-ը երգելիս՝ ամեն պահ: Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ…
Նոր երգեր ի հայտ կգան, նոր պատմություններ կպատմվեն, նոր բարձունքներ ձեռք կբերվեն:
Շնորհակալություն այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում … Դուք խենթ եք: Այժմ ժամանակն է թերթել այս էջն ու գնալ առաջ այս անգամ ոչ թե միայնակ, այլ միասին»,-գրել է երգչուհին:
Նա հաղթանակի առթիվ շնորհավորել է ուկրաինական Kalush Orchestra խմբին:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության արդյունքում վանաձորցի Ռոզա Լինը (Կոստանդյան), վաստակելով 61 միավոր, զբաղեցրել է 20-րդ տեղը: Հայաստանի պատվիրակը հանդես է եկել «Snap» երգով և նվաճել հանդիսատեսի ու ժյուրիի սրտերը: «Եվրատեսիլ-2022»-ում հաղթող է ճանաչվել Ուկրաինան՝ վաստակելով 631 միավոր: