«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն առաջին կիսաեզրափակիչում ստացել է 187 միավոր և զբաղեցրել 5-րդ տեղը։
Եզրափակիչ անցած տասնյակի միավորները՝
Ուկրաինա (337)
Նիդերլանդներ (221)
Հունաստան (211)
Պորտուգալիա (208)
Հայաստան (187)
Նորվեգիա (177)
Լիտվա (159)
Մոլդովա (154)
Շվեյցարիա (118)
Իսլանդիա (103)
Երկրորդ կիսաեզրափակիչում պատկերը հետևյալն է՝
Շվեդիա (396)
Ավստրալիա (243)
Սերբիա (237)
Չեխիա (227)
Էստոնիա (209)
Լեհաստան (198)
Ֆինլանդիա (162)
Բելգիա (151)
Ռումինիա (96)
Ադրբեջան (96)
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության արդյունքում վանաձորցի Ռոզա Լինը, վաստակելով 61 միավոր, զբաղեցրել է 20-րդ տեղը: Հայաստանի պատվիրակը հանդես է եկել «Snap» երգով և նվաճել հանդիսատեսի ու ժյուրիի սրտերը: «Եվրատեսիլ-2022»-ում հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը՝ վաստակելով 631 միավոր: