Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներում ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է տեղի ունեցել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը Ավետարանոց գյուղում հանցագործություն է ոչ միայն հայերի, այլև ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,-նշել է նա։