Հունիսի 8-ին՝ 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայտնի ու սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ:
«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի 22-ամյակի առիթով։
Մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։