ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիան, որը շնորհում է «Գրեմմի» մրցանակը, հայտարարել է հինգ նոր անվանակարգերի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ակադեմիայի կայքին:
Հաջորդ տարվանից «Գրեմմի» մրցանակը հնարավոր կլինի ստանալ նաև հետևյալ անվանակարգերում.
-Լավագույն երգահան
-Լավագույն կատարում այլընտրանք ժանրում:
-Լավագույն կատարում «Ամերիկանա» ժանրում:
-Լավագույն soundtrack համար տեսախաղերի և այլ ինտերակտիվ հարթակների համար:
-Լավագույն բանաստեղծական ալբոմ (բանաստեղծությունների կատարմամբ լավագույն ալբոմի համար):
Բացի այդ, կհայտնվի նոր մրցանակ հատուկ ծառայությունների համար՝ օրինակ՝ «լավագույն երգ սոցիալական փոփոխությունների համար»:
«Գրեմմի» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է ապրիլին։ Լավագույն երգի համար մրցանակը ստացել է Silk Sonic դուետի Leave the Door Open ստեղծագործությունը: Լավագույն նոր կատարող է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոն։