Մոսկվայում մահացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է կատարողի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։
Երգչի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։ Նա մահացել է գիշերը։ Շատունովը 48 տարեկան էր:
Յուրի Շատունովը ծնվել է 1973-ին։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր, իսկ 11 տարեկանում նրա մայրը մահացել է։ Դեռահասության տարիներին ապագա աստղն անցկացրել է մանկատանը։